среда, 12 апреля 2017 г.

Մրցույթ-միջոցառում  «Երբ մայրիկը տանը չէ»
07.04.2017թ.  Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ  մրցույթ- միջոցառում` նվիրված  մայրության և  գեղեցկության տոնին` «Երբ մայրիկը տանը չէ»  խորագրով:
Դպրոցի  աշխորհրդի  և  ԴԱԿ  Ա. Սաքանյանի    նախաձեռնությամբ դպրոցի  9-րդ,10-րդ և       11-րդ դասարաննեը  պատրաստել  էին  մրցութային համարներ:
Տվյալ դասարանի աղջիկները  ցույց տվեցին, թե  ի՞նչ են կարողանում անել  խոհանոցում:
Մրցութային համարներն  ընդմիջվում էին  երգերով, պարերով, բանաստեղծություններով և հումորով:

Ուրախ և աշխույժ  մթնոլորտ էր տիրում դպրոցում:





среда, 22 марта 2017 г.

Բաց դաս Գուգարքի  Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում
 
    
             Գուգարքի  Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 9-րդ դասարանում բաց դաս էր գրականությունից:
          Դասի թեման `<<Սայաթ-Նովա>> թեմայի ամփոփում: Դասը հիմնականում ներկայացրին աշակերտները: Դասի ընթացքում հնչեց Սայաթ-Նովայի <<Քամանչան>>,  2 աշակերտուհի իրենց գեղեցիկ պարով ներկայացրին ,թե ինչ է իրենից ներկայացրել մեջլիսը, որտեղ իր խաղերով  հանդես է եկել Սայաթ- Նովան:
 Կենսագրությանը զուգահեռ հնչեցին բանաստեղծություններ և երգեր:
 Բոլոր աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին . մի մասը ներկայացնում  էր  մեծերի խոսքերը , մի մասը` խոսում էր առեղծվածային կյանքից,    գրատախտակին գրվեցին Սայաթ-Նովայի պատգամներից:
  Դասարանում ստեղծել էին անկյուն , որտեղ դրված էին  Դավթար, քամանչա, եկեղեցական վեղար,  նկարներ, որոնք հիշեցնում էին Սայաթ – Նովային, նրա անցած կյանքի ուղուն:
  դասի վերջում ուսուցչուհի Ա . Սաքանյանը ամփոփեց դասը , գնահատեց ակտիվ աշակերտներին և հանձնարարեց կրկնել միջնադարի քնարերգությունը:
  Դասը ոչ միայն բովանդակալից էր ու գեղարվեսստորեն հագեցած, նաև ուներ դաստիարակչական բնույթ և ձևավորում էր գեղարվեստական ճաշակ:




     




 

понедельник, 6 февраля 2017 г.

                           Վերապատրաստման  դասընթաց
«Խոցելի երեխաների  սոցիալական ներառում:Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանականերում այընտրանքային խնամքի ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում 30.01.2017 – 03.02.2017թթ. ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ.. Շիրազի անվան  ավագ դպրոցում   անցկացվեց  վերապատրաստման դասընթաց:
 Դասընթացը  վարեցին ԿԱԻ-ի  Լոռու  մասնաճյուղի  աշխատակից  Գագիկ  Դանիելյանը   և  ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի  տնօրենի  ուսումնադաստիարակչական գծով տեղակալ Նարինե  Ադամյանը :
Առաջին օրը  տրվեցին  տեղեկություններ  դասընթացի նպատականերիարդիականության մասին:Կատրվեցին խմբային աշխատանքներ:
Դասընթացի վերջին  օրը փոխկապակցվեց   անցած նյութըվերլուծեցին կատարված քայլերը, վերհիշեցին տրված հրահանգներն ու հարցերը:
Դասընթացի  արդյունքում մանկավարժների  մտավախությունները  պակասեցին, քանի որ   քննարկումների և երկխոսությունների   հետևանքով  գտնվեցին  մտահոգիչ խնդիրները լուծելու  ուղիներ:
Լսարանը  հավաստեց, որ նմանատիպ  վերապատրաստումները  նպատակային են և  ուսուցչի դրական  գործունեութունը  խթանող:












пятница, 3 февраля 2017 г.


                                                «25-ամյա փառավոր ուղի»  






Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում սույն թվականի հունվարի 28-ին  տեղի ունեցավ միջոցառում `նվիրված հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառումը կրում էր   «25-ամյա փառավոր ուղի»  խորագիրը: Այն ներկայացնում էր  հայոց բանակի անցած ուղին` ՝ծննդյան շարժառիթից մինչև մեր  օրերը:
Միջոցառումը կազմված էր 3 մասից :  Նախ հնչեց հիմնը:
Առաջին մասում տղաները`զինվորականի զգեստներ հագած ,հիշեցին քառօրյա պատերազմը`Փառք ու պատիվտալով նրանց:
 Երկրորդ  մասում դասասենյակ անվանակոչվեց  քառօրյա պատերազմի հերոս Նոդարիկ Մարգարյանի անունով:Դպրոցի տնօրեն Թաթուլ Հարությունյանը իր խոսքում նշեց, թե ինչու են հենց այդ դասասենյակը ընտրել, որովհետև քառօրյա պատերազմին մասնակցած աշակերտները  սովորել էին այդ դասասասենյակում:   
Տնօրեն Թ. Հարությունյանը քառօրյա պատերազմի մասնակիցներին պարգևատրեց պատվոգրերով:
   Այնուհետև  դահլիճում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված հայոց բանակի  25-ամյակին,որը կազմակերպել էր դպրոցի  ԴԱԿ Արմինե Սաքանյանը:
Բոլոր մասնակիցները իրենց կրծքին  կրում էին հայոց բանակի զինանշանը, որը միջոցառման խորհրդանիշն էր Մասնակիցները իրենց երգերի,պարերի, բեմականացման միջոցով ներկայացրին հայոց բանակի անցած ուղին՝ծննդյան շարժառիթից մինչև մեր  օրերը:
 Միջոցառմանը ներկա էին նաև Նոդարիկ Մարգարյանի  հարազատները,

երկրապահներ և այլ հյուրեր:  Միջոցառումը հայրենասիրական ոգի էր ներշնչել բոլորին:

вторник, 11 октября 2016 г.

               Ինքնակառավարման օր  Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում


           Հոկտեմբերի 5-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում  անսովոր եռուզեռ 
     էր և  հաճելի տոնական տրամադրություն:
  ԱԽ-ի աշակերտները ուսուցիչների համար գեղեցիկ անակնկալներ էին պատրաստել:
   Լավագույն աշակերտները փոխարինում էին իրենց ուսուցիչներին` նրանց դասաժա-
մերը պարապելով :Փոխարինողներ ունեին նաև տնօրենը, փոխտնօրենները , ԴԱԿ_ը:
 Ուսուցիչների փոխարինող աշակերտները պատրաստված էին շատ լավ  և  լրջորեն էին 
վերաբերվում իրենց  գործին, իսկ աշակերտները` իրենց ուսուցիչ- դասընկերներին:
 Երկար դասամիջոցին ԱԽ-ի անդամները գեղեցիկ անակնկալ մատուցեցին ուսուցիչ-
ներին:
 Նրանք ջերմ խոսքեր ասացին, երգեցին ու պարեցին:
   Օրն անցավ ուրախ ու հաճելի տրամադրությամբ, որը վառ հուշեր կթողնի ուսուցիչների 
սրտերում:



понедельник, 9 ноября 2015 г.

Բաց դաս` «Սրբալույս Մյուռոն» ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
Օրերս ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 8-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` «Սրբալույս Մյուռոն» թեմայով:
Դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաև հատուկ հյուր` Վերա Գրիգորյանը:
Դասը սկսվեց «Հայր մեր» աղոթքով:Աշակերտները կատարեցին «Առավոտ լուսո» շարականը, ապա ներկայացրին փոքրիկ դրվագ խաչի զորության վերաբերյալ:Հնչեցին բանաստեղծություններ, պատմության էջերից վերցրված հատվածներ: Դասը հագեցասծ էր, ներառարկայական կապը ապահովված:Աշակերտները ներկայացրին մյուռոնի պատրաստման ընթացքը, ով և ինչպես է օրհնում մյուռոնը և ինչպես է այն հասնում հայկական մյուս եկեղեցիներն:
Մյուռոնով ճանաչում, ապրում, զգում, պահպանում ենք մեր հայ քրիստոնյա ինքնությունը:Մյուռոնով հայ ենք, մյուռոնով քրիստոնյա:

понедельник, 26 октября 2015 г.

«Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
   Հոկտեմբերի 23-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ «Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը: Սա հերթական միջոցառումն էր «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառումների շարքում:
Միջոցառման բովանդակության հիմքում դրված էր հայ ժողովրդի նվիրյալ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի նախապատմությունը և այն շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան տվյալ ստեղծագործության ի հայտ գալուն:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին այն հերոսական դրվագը, որըցուցաբերեցին մուսալեռցիները թուրք ջարդարարներից փրկվելու համար:
Միջոցառման ողջ ընթացքում Ֆրանց Վերֆելը, որպես բեմականցված կենդանի կերպար, ականատես էր սեփական ստեղծագործությունից մեկ փոքրիկ դրվագի ներկայացմանը, որը տեղի ունեցավ Էնվեր փաշայի աշխատասենյակում` Յոհան Լեփսիուսի և փաշայի միջև առանձնազրույցով` հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ջարդերի մասին:

Միջոցառման նպատակն էր ներկայացնելու մեծանուն հայասերի` Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը, որում երևում է մուսալեռցիների կրած տառապանքները:




понедельник, 12 октября 2015 г.

Բարձրագույն պարգև Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ուսուցչուհուն 
 Ուսուցչի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հանրապետության հինգ ուսուցիչներ արժանացան կառավարության բարձրագույն պարգևի` Ոսկե հուշամեդալի:
Պարգևատրված ուսուցիչների թվում էր Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զարուհի Մելքումյանը :
Ուսուցչուհին գնահատվել է իր բազմամյա բարեխիղճ աշխատանքի , ազնիվ նվիրումի, արդի մանկավարժական նոր տեխնոլոգիաներին հետևելու ու դրանք իրագործելու համար:
  

четверг, 8 октября 2015 г.

Ուսուցչի օրը Գուգարքի ավագ դպրոցում    
Հոկտեմբերի 6-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի դահլիճը լուսավորվել էր ուսուցիչների և աշակերտների պայծառ ժպիտներից:

7-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Սաքանյանի հետ կազմակերպել էին միջոցառում ` շնորհավորելու սիրելի ուսուցիչներին:
Գեղեցիկ ասմունքով, երգերով ու պարերով նրանք ջերմացրեցին ուսուցիչների սրտերը, մի քանի րոպեով կտրեցին նրանց առօրյա հոգսերից` պարգևելով հպարտության զգացում:
Միջոցառման ընթացքում հումորային երկխոսությամբ համեմատություն տարվեց ժամանակակից դպրոցի և սովետական դպրոցի միջև:
Գուգարքցի ուսուցիչները ներկայացրեցին անցյալի դպրոցը` իր լավ ու վատ կողմերով, իսկ աշակերտները գովաբանեցին նոր դպրոցը ` իր բոլոր լավ կողմերով:  
  Ուսուցիչներն այդ հարց ու պատասխանի շնորհիվ մի պահ մանկացան` վերհիշելով իրենց իսկ աշակերտական տարիները:




среда, 30 сентября 2015 г.

Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ուսուցչուհու հաղթանակը Մոսկվայում 
Սեպտեմբերի 10-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Ռուսաց լեզվի օրինակելի տիրապետում» մրցույթին մասնակցեցին 15 ուսուցիչ` 7 պետություններից:

Մրցույթն ուներ երկու փուլ:Առաջին փուլը անց է կացվել իրենց երկրներում, երկրորդը` Մոսկվայում:Հայաստանը ներկայացնում էին երկու մասնակից:

Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատալյա Մանուկյանը:

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ: