понедельник, 9 ноября 2015 г.

Բաց դաս` «Սրբալույս Մյուռոն» ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
Օրերս ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 8-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` «Սրբալույս Մյուռոն» թեմայով:
Դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաև հատուկ հյուր` Վերա Գրիգորյանը:
Դասը սկսվեց «Հայր մեր» աղոթքով:Աշակերտները կատարեցին «Առավոտ լուսո» շարականը, ապա ներկայացրին փոքրիկ դրվագ խաչի զորության վերաբերյալ:Հնչեցին բանաստեղծություններ, պատմության էջերից վերցրված հատվածներ: Դասը հագեցասծ էր, ներառարկայական կապը ապահովված:Աշակերտները ներկայացրին մյուռոնի պատրաստման ընթացքը, ով և ինչպես է օրհնում մյուռոնը և ինչպես է այն հասնում հայկական մյուս եկեղեցիներն:
Մյուռոնով ճանաչում, ապրում, զգում, պահպանում ենք մեր հայ քրիստոնյա ինքնությունը:Մյուռոնով հայ ենք, մյուռոնով քրիստոնյա:

понедельник, 26 октября 2015 г.

«Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
   Հոկտեմբերի 23-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ «Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը: Սա հերթական միջոցառումն էր «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառումների շարքում:
Միջոցառման բովանդակության հիմքում դրված էր հայ ժողովրդի նվիրյալ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի նախապատմությունը և այն շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան տվյալ ստեղծագործության ի հայտ գալուն:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին այն հերոսական դրվագը, որըցուցաբերեցին մուսալեռցիները թուրք ջարդարարներից փրկվելու համար:
Միջոցառման ողջ ընթացքում Ֆրանց Վերֆելը, որպես բեմականցված կենդանի կերպար, ականատես էր սեփական ստեղծագործությունից մեկ փոքրիկ դրվագի ներկայացմանը, որը տեղի ունեցավ Էնվեր փաշայի աշխատասենյակում` Յոհան Լեփսիուսի և փաշայի միջև առանձնազրույցով` հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ջարդերի մասին:

Միջոցառման նպատակն էր ներկայացնելու մեծանուն հայասերի` Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը, որում երևում է մուսալեռցիների կրած տառապանքները:




понедельник, 12 октября 2015 г.

Բարձրագույն պարգև Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ուսուցչուհուն 
 Ուսուցչի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հանրապետության հինգ ուսուցիչներ արժանացան կառավարության բարձրագույն պարգևի` Ոսկե հուշամեդալի:
Պարգևատրված ուսուցիչների թվում էր Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զարուհի Մելքումյանը :
Ուսուցչուհին գնահատվել է իր բազմամյա բարեխիղճ աշխատանքի , ազնիվ նվիրումի, արդի մանկավարժական նոր տեխնոլոգիաներին հետևելու ու դրանք իրագործելու համար:
  

четверг, 8 октября 2015 г.

Ուսուցչի օրը Գուգարքի ավագ դպրոցում    
Հոկտեմբերի 6-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի դահլիճը լուսավորվել էր ուսուցիչների և աշակերտների պայծառ ժպիտներից:

7-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Սաքանյանի հետ կազմակերպել էին միջոցառում ` շնորհավորելու սիրելի ուսուցիչներին:
Գեղեցիկ ասմունքով, երգերով ու պարերով նրանք ջերմացրեցին ուսուցիչների սրտերը, մի քանի րոպեով կտրեցին նրանց առօրյա հոգսերից` պարգևելով հպարտության զգացում:
Միջոցառման ընթացքում հումորային երկխոսությամբ համեմատություն տարվեց ժամանակակից դպրոցի և սովետական դպրոցի միջև:
Գուգարքցի ուսուցիչները ներկայացրեցին անցյալի դպրոցը` իր լավ ու վատ կողմերով, իսկ աշակերտները գովաբանեցին նոր դպրոցը ` իր բոլոր լավ կողմերով:  
  Ուսուցիչներն այդ հարց ու պատասխանի շնորհիվ մի պահ մանկացան` վերհիշելով իրենց իսկ աշակերտական տարիները:




среда, 30 сентября 2015 г.

Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ուսուցչուհու հաղթանակը Մոսկվայում 
Սեպտեմբերի 10-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Ռուսաց լեզվի օրինակելի տիրապետում» մրցույթին մասնակցեցին 15 ուսուցիչ` 7 պետություններից:

Մրցույթն ուներ երկու փուլ:Առաջին փուլը անց է կացվել իրենց երկրներում, երկրորդը` Մոսկվայում:Հայաստանը ներկայացնում էին երկու մասնակից:

Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատալյա Մանուկյանը:

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ:




среда, 23 сентября 2015 г.

Անկախության օրը Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
Հայոց եռագույնի ու տոնական զարդարանքի մեջ է ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցը:Սեպտեմբերի 21-ն է`անկախ Հայաստանի 24-րդ տարեդարձը, հպար-տության ու փառաբանման տոն, հայի ոգու անընկճելի ու աննկուն կամքի տոն:Տոնը լիակատար դարձրին դպրոցի շնորհալի աշակերտներն իրենց ասմունքով, երգով ու պարով:Միջոցառմանը ներկա էին տնօրինությունը, ուսուսուցչական կոլեկտիվը, ծնողներ:
Անկախությունը այն էր ինչի մասին դարերով երազում էր հայ ազգը, սա այն էր ինչի մասին փափագում էին մեր պապերը: Այսօր մենք ունենք այդ անկախությունը:Թող ամեն հայի դեմքին ժպիտ լինի, այլ ոչ թե հոգս, ամեն հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն: Ու թո՛ղ խինդ ու ծիծաղը թնդա Հայոց քաղաքներում, դաշտերում, լեռներում ու թո՛ղ հասնի այն խաղաղ ու կապույտ երկնքին, հասնի տիեզերքին: Եվ թո՛ղ բոլորն իմանան, որ Հայաստանը ու հայը կան՝ աճում են, ապրում, ծաղկում, բարգավաճում ու արարում:
Փառք Հայաստանի անկախության ճանապարհը հաղթող հայորդիներին: