среда, 30 сентября 2015 г.

Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ուսուցչուհու հաղթանակը Մոսկվայում 
Սեպտեմբերի 10-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Ռուսաց լեզվի օրինակելի տիրապետում» մրցույթին մասնակցեցին 15 ուսուցիչ` 7 պետություններից:

Մրցույթն ուներ երկու փուլ:Առաջին փուլը անց է կացվել իրենց երկրներում, երկրորդը` Մոսկվայում:Հայաստանը ներկայացնում էին երկու մասնակից:

Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատալյա Մանուկյանը:

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ:




среда, 23 сентября 2015 г.

Անկախության օրը Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
Հայոց եռագույնի ու տոնական զարդարանքի մեջ է ՀՀ ԿԳՆ Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցը:Սեպտեմբերի 21-ն է`անկախ Հայաստանի 24-րդ տարեդարձը, հպար-տության ու փառաբանման տոն, հայի ոգու անընկճելի ու աննկուն կամքի տոն:Տոնը լիակատար դարձրին դպրոցի շնորհալի աշակերտներն իրենց ասմունքով, երգով ու պարով:Միջոցառմանը ներկա էին տնօրինությունը, ուսուսուցչական կոլեկտիվը, ծնողներ:
Անկախությունը այն էր ինչի մասին դարերով երազում էր հայ ազգը, սա այն էր ինչի մասին փափագում էին մեր պապերը: Այսօր մենք ունենք այդ անկախությունը:Թող ամեն հայի դեմքին ժպիտ լինի, այլ ոչ թե հոգս, ամեն հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն: Ու թո՛ղ խինդ ու ծիծաղը թնդա Հայոց քաղաքներում, դաշտերում, լեռներում ու թո՛ղ հասնի այն խաղաղ ու կապույտ երկնքին, հասնի տիեզերքին: Եվ թո՛ղ բոլորն իմանան, որ Հայաստանը ու հայը կան՝ աճում են, ապրում, ծաղկում, բարգավաճում ու արարում:
Փառք Հայաստանի անկախության ճանապարհը հաղթող հայորդիներին: