понедельник, 26 октября 2015 г.

«Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
   Հոկտեմբերի 23-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ «Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը: Սա հերթական միջոցառումն էր «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառումների շարքում:
Միջոցառման բովանդակության հիմքում դրված էր հայ ժողովրդի նվիրյալ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի նախապատմությունը և այն շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան տվյալ ստեղծագործության ի հայտ գալուն:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին այն հերոսական դրվագը, որըցուցաբերեցին մուսալեռցիները թուրք ջարդարարներից փրկվելու համար:
Միջոցառման ողջ ընթացքում Ֆրանց Վերֆելը, որպես բեմականցված կենդանի կերպար, ականատես էր սեփական ստեղծագործությունից մեկ փոքրիկ դրվագի ներկայացմանը, որը տեղի ունեցավ Էնվեր փաշայի աշխատասենյակում` Յոհան Լեփսիուսի և փաշայի միջև առանձնազրույցով` հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ջարդերի մասին:

Միջոցառման նպատակն էր ներկայացնելու մեծանուն հայասերի` Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը, որում երևում է մուսալեռցիների կրած տառապանքները:




понедельник, 12 октября 2015 г.

Բարձրագույն պարգև Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի ուսուցչուհուն 
 Ուսուցչի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հանրապետության հինգ ուսուցիչներ արժանացան կառավարության բարձրագույն պարգևի` Ոսկե հուշամեդալի:
Պարգևատրված ուսուցիչների թվում էր Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զարուհի Մելքումյանը :
Ուսուցչուհին գնահատվել է իր բազմամյա բարեխիղճ աշխատանքի , ազնիվ նվիրումի, արդի մանկավարժական նոր տեխնոլոգիաներին հետևելու ու դրանք իրագործելու համար:
  

четверг, 8 октября 2015 г.

Ուսուցչի օրը Գուգարքի ավագ դպրոցում    
Հոկտեմբերի 6-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի դահլիճը լուսավորվել էր ուսուցիչների և աշակերտների պայծառ ժպիտներից:

7-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Սաքանյանի հետ կազմակերպել էին միջոցառում ` շնորհավորելու սիրելի ուսուցիչներին:
Գեղեցիկ ասմունքով, երգերով ու պարերով նրանք ջերմացրեցին ուսուցիչների սրտերը, մի քանի րոպեով կտրեցին նրանց առօրյա հոգսերից` պարգևելով հպարտության զգացում:
Միջոցառման ընթացքում հումորային երկխոսությամբ համեմատություն տարվեց ժամանակակից դպրոցի և սովետական դպրոցի միջև:
Գուգարքցի ուսուցիչները ներկայացրեցին անցյալի դպրոցը` իր լավ ու վատ կողմերով, իսկ աշակերտները գովաբանեցին նոր դպրոցը ` իր բոլոր լավ կողմերով:  
  Ուսուցիչներն այդ հարց ու պատասխանի շնորհիվ մի պահ մանկացան` վերհիշելով իրենց իսկ աշակերտական տարիները: