понедельник, 26 октября 2015 г.

«Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում
   Հոկտեմբերի 23-ին Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ «Մուսա լեռ - 100» խորագրով միջոցառումը: Սա հերթական միջոցառումն էր «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառումների շարքում:
Միջոցառման բովանդակության հիմքում դրված էր հայ ժողովրդի նվիրյալ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի նախապատմությունը և այն շարժառիթները, որոնք հիմք հանդիսացան տվյալ ստեղծագործության ի հայտ գալուն:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին այն հերոսական դրվագը, որըցուցաբերեցին մուսալեռցիները թուրք ջարդարարներից փրկվելու համար:
Միջոցառման ողջ ընթացքում Ֆրանց Վերֆելը, որպես բեմականցված կենդանի կերպար, ականատես էր սեփական ստեղծագործությունից մեկ փոքրիկ դրվագի ներկայացմանը, որը տեղի ունեցավ Էնվեր փաշայի աշխատասենյակում` Յոհան Լեփսիուսի և փաշայի միջև առանձնազրույցով` հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ջարդերի մասին:

Միջոցառման նպատակն էր ներկայացնելու մեծանուն հայասերի` Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը, որում երևում է մուսալեռցիների կրած տառապանքները:




Комментариев нет:

Отправить комментарий